
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության կենթարկվի։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիսոտւմ այս պահին քննարկվում է Վճռաբեկ դատարանի նորաստեղծ պալատների դատական կազմերի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը։ Թեկնածուներին, սակայն, ներկայացնում է ոչ թե Գագիկ Ջհանգիրյանը, այլ՝ ԲԴԽ անդամներից Դավիթ Խաչատուրյանը։
Խաչատուրյանը պարզաբանեց, որ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և այս պահին նրան վիրահատության են ենթարկում, կամ, գուցե արդեն վիրահատել են։