Երեկ ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին: Դերասանի խոսքով՝ լուսացույցի տակ կանգնած ժամանակ իր վրա հետեւից հարձակվել են, հարվածել գլխին, կոտրել մեքենան:
Այս մասին ահազնագել էր նաեւ դերասանի պրոդյուսեր Անուշ Պետրոսյանը. «Աններելի հանցագործություն է կատարվել Լոս Անջելեսում….Մահափորձ է կատարվել սիրված և տաղանդավոր դերասան Սոս Կարապետյանի նկատմամբ, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Լոս Անջելեսում: Ըստ որոշ չճշտված լուրերի՝ համայնքի հայտնի և ունևոր անհատները հարյուր հազար դոլար գլխագին են առաջարկել հանցագործներին գտնելու և պատժելու համար:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ զինված խմբին հետախուզում է հայտարարել Լոս Անջելեսի եւ Գլենդելի ոստիկանությունը:
Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության նման հանցագործությունը դատապարտվում է 15-ից – 20 տարի ազատազրկմամբ:
Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաև պատվիրատուներն ու հանցանքի դրդողները, ատելության խոսք քարոզողները, որոնց անուններն արդեն շրջանառվում են և իրավապահ մարմինները համապատասխան աշխատանքներ են կատարում նրանց հայտաբերելու ու կալանավորելու հարցում:
Հնարավոր է, որ այս հասարակական լայն հնչեղության գործին միանա նաեւ Դաշնային Հետաքննության Բյուրոն՝ FBI»:
ArmLur.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ հետաքրքրվելով դերասանի առողջական վիճակի մասին: Նա մեզ հայտնեց, որ այս պահին ինքը տանը պառկած է: Այլ տեղեկությունններ միջադեպից դերասան Սոս Կարապետյանը չցանկացավ հայտնել։
ArmLur.am-ը խոսեց նաեւ «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալի ռեժիսոր Գոռ Վարդանյանի հետ, պարզելու համար՝ թե ինչպես է նա արձագանքում դերասանի հետ տեղի ունեցած միջդեպին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ համացանցում ակտիվորեն քննարկվում է ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալում առկա այն դրվագը, որտեղ կերպարներից մեկը իր նկարով մարմնավորել է խաչված Հիսուս Քրիստոսին:
ArmLur.am-ը աղմկահարույց դրվագի հետքերով զրուցել է ամերիկաբնակ դերասան Սոս Կարապետյանի հետ, ով մեծ վրդովմունքով մեկնաբանել է իր մասնակցությամբ աղմկալի դրվագը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան