ՖՈՏՈ. Երազ էի տեսել, որ աղջիկ եմ ունենալու. Նոննա Գրիգորյանը՝ 9 տարվա դադարից հետո կրկին մայրանալու եւ 35 -ամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դերասանուհի Նոննա Գրիգորյանը, ով վերջերս է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նշել է 35 ամյակը: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է ծննդյան անակնկալի, 9 տարվա դադարից հետո կրկին մայրանալու եւ դստեր արձագանքի մասին:

«Տարեդարձս նշեցինք մեր հին եւ նոր ձեռք բերած շատ հարազատ դարձած ընկերների հետ: Այդ օրվա ամենամեծ անակնկալն ինձ համար  մեր երկրորդ բալիկի սեռը իմանալն էր: Դրանից երկու շաբաթ առաջ երեխայի սեռը գիտեր իմ քույրը, ով նույնպես այստեղ է բնակվում, նա ինձ առաջարկեց, որ նման գեղեցիկ ձեւով իմանամ երեխայիս սեռը, ինչին ես սիրով համաձայնեցի:Մեզ համար էլ էր շատ հետաքրքիր, քանզի այն համընկավ հենց իմ տարեդարձի հետ եւ Էլվիայիս նույնպես դուր կգար»,-նշեց դերասանուհին:

Նոննան մեզ հետ զրույցում  անդրադարձավ նաեւ իննը տարվա դադարից հետո կրկին մայրանալու որոշմանը, քանի որ շատերին է դա հետաքրքիր.«Կմանրամասնեմ իննը տարվա դադարի մասին, որպեսզի տարատեսական քննարկումներից եւ եզրակացություններից զերծ մնանք: Շատ զբաղված լինելով Հայաստանում մասնագիտական ստեղծագործական կյանքով՝ ես՝ կամերային թատրոնում, ֆիլմերի կրկնօրինակմամբ եմ զբաղված ու շատ այլ տեղերում, ամուսինս նույնպես իր ոլորտում աշխատում էր, այդպես բուռն ստեղծագործական կյանքով էինք տարված,  երբ մեր ընկերներն եւ բարեկամները հարցնում էին, թե ինչու երկրորդ զավակ չենք ունենում, մենք նայում էինք իրար ու ժպտում, եւ ասում, վա՛յ մոռացել էինք գործով էինք ընկել, եւ իրոք այդպես էր, մայրիկիս էլ աղջկաս հարցում ինձ լիապես աջակցում էր, եւ ես շատ հանգիստ էի, արդյունքում տարիներն այնպես թռան, ինքներս էլ չհասկացանք»:

Նոնայի խոսքով՝ երկորդ երեխայի մասին սկսել է մտածել կորոնավիրուսի, ապա ավելի հստակ պատերազմի օրերին:

«Եթե անկեղծ, երբ պատերազմը սկսվեց Հայաստանում, այդ ժամանակ առավել սթափվեցի, եւ ես ու ամուսինս միանշանակ որոշեցինք, որ մենք նույնպես պետք  է չբավարարվենք մեկ զավակով եւ հայը պետք է լինի աշխարհում շատ: Մենք երբեք հատուկ նախապատվություն սեռի հետ կապված չենք ունեցել, քանի որ մեզ համար կարեւորը զավակն է, հայն է եւ առողջ բալիկ լինելն է: Եվ Աստված մեզ պարգեւեց  եւս մեկ աղջիկ, որի համար մենք շատ ուրախ ենք: Դա իմ աղջկա երազանքն էր, քանի որ քույրիկ ունենալու համար ամեն օր էր աղոթում: Չգիտեմ, հայկական մենթալիտետիտից է, թե ոչ, ովքեր ինձ տեսնում են, ասում են՝ տղա ես ունենալու: Պատերազմից հետո տղաներ են ավելի շատ ծնվում, չգիտեմ ինչու  միտքս գնաց տղայի վրա, բայց իրականում ես երազ էի  տեսել, որտեղ ինձ ասում են, որ աղջիկ եմ ունենալու, իսկ իմ երազները միշտ իրակականում են: Սկզբում որոշել էինք տղայի անուն, եւ մի օր էլ հասկացա, որ մենք աղջկա անուն չենք մտածել, ու շատ էի ուզում, որ աղջիկ լինի, քանի որ ես աշխատանքիս պատճառով շատ եմ բաց թողել դստերս մանկությունը ու հիմա ուզում եմ լրացնել այդ բացը: Իհարկե հիմա չեմ ասի թող գաղտնիք մնա մինչ երեխայիս լույս աշխարհը գալը»,-մեզ հետ զրույցում եզրափակեց դերասանուհին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս