ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծիրանի գինը նվազել է. բեռնված ավտոմեքենաները Լարսից հետ են գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերին Լարսի անցակետի փակ լինելը  լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել ե՛ւ գյուղացիներին ե՛ւ արտահանողներին: Օրեր առաջ նման խնդիր ունեցան ծաղկի մշակությամբ զբաղվողները, այս անգամ ծիրան արտահանողներն են:

Տեղեկացնենք, որ ծիրանով բեռնված ավտոմեքենաները, որոնք Վերին Լարսի անցակետում սպասում էին ճանապարհի բացվելուն, այսօր ստիպված հետ են գալիս Հայաստան: Արտահանման ենթակա ծիրանը շատերը սկսել են իրացնել գյուղատնտեսական շուկաներում, այդ իսկ պատճառով ծիրանի գինը կտրուկ նվազել է: Գյուղացիների խոսքերով, այս օրերին ծիրանի մեկ կիլոգրամը վաճառվում է անգամ 150 դրամով:

Բայց արի ու տես, որ մրգի բանջարեղենի խանութներում կիլոգրամը 150 դրամով ծիրան չես կարող գտնել: Իսկ վաճառողները պնդում են՝ 150 դրամանոց ծիրանը ծառից թափվածն է, այլ ոչ թե քաղվածը:

Սա դեռ ամենը չէ Երեւանյան խանութներում ծիրանի մեկ կիլոգրամն արժե նաեւ 1900 դրամ: Այստեղ ծիրանի գինը սահմանվում է ըստ ապրանքային տեսքի: Որքան լավն է ծիրանի տեսքը, այնքան բարձր է գինը: Իսկ մեկ այլ խանութում ծիրանի կիլոգրամը սկսում էր 300 դրամից:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարարությունն այս պահին աշխատանքներ է իրականացվում Լարսի ավտոճանապարհի վրացական եւ ռուսական կողմերի գործընկերների հետ՝ ավտոճանապարհի բացման ուղղությամբ: Թե երբ այս հարցը կլուծվի, դեռ հայտնի չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս