Խորհրդարանում ընթանում է դատավորների թեկնածուների ընտրության քվեարկություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովում ընթանում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը:

ԱԺ արտահերթ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությունը կանցկացի 3 փուլով, ժամը 11:15-11:45-ին՝ առաջին պաշտոնի համար, 12:00-12:30-ին՝ երկրորդ պաշտոնի համար, 12:45-13:15-ին՝ երրորդ պաշտոնի համար:

Առաջին պաշտոնի համար ներկայացված թեկնածուներն են Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, երկրորդ պաշտոնի համար՝ Լուսինե Ավագյանը, Գևորգ Գյոզալյանը, Վահե Ռաֆայելյանը, երրորդ պաշտոնի համար՝ Արթուր Դավթյանը, Նաիրա Հովսեփյանը, Աղասի Մկոյանը:




Լրահոս