Ինչպես արդեն գրել էինք, դերասանուհի Նոննա Գրիգորյանը, ով վերջերս է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նշել էր ծննդյան 35 ամյակը եւ հայտնել 9 տարվա դադարից հետո կրկին մայրանալու եւ դուստր ունենալու մասին։
Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է դստեր` Էլվիայի արձագանքի եւ ստացված անակնկալի մասին։
«Այնպես ստացվեց, որ մեր երկրորդ բալիկի գոյության մասին իմացանք ապրիլի 7 ին։ Իսկ ապրիլի 17 -ին Էլվիայի ծննդյան օրն է։ Ստացվեց, որ մայրության և գեղեցկության տոնին ինձ համար անակնկալ նվեր եղավ իմ երկրորդ անգամ մայրանալու լուրը։ Իսկ ահա Էլվիայի ծննդյան օրը ինքն անձամբ իմացավ մեծ քրոջ իր նոր «պաշտոնի» մասին:
Իսկ արդեն իմ ծննդյան օրն էլ իմացանք սեռը մեր բալիկի», – հուզախառն պատմեց դերասանուհին։
Մեր զրուցակցի խոսքով` համոզված է, որ Էլվիայի մոտ խանդի զգացողություններ չեն արթնանա, քանի որ նա շատ էր սպասում այսօրվան եւ ամեն օր աղոթում էր, բացի այդ նա շատ հասուն եւ կազմակերպված աղջիկ է, ինչի համար ես շատ ուրախ եւ հանգիստ եմ։
Աղջիկս այնքան էր երազում փոքրիկ ունենալու մասին եւ Նոր տարուն եւ իր ծննդյան տարեդարձին: Ես Էլվիայի օրվանից ուղիղ երկու շաբաթ առաջ իմացա, եւ ես ու ամուսինս պայմանավորվեցինք թաքցնել մինչև իր ծննդյան օրը, մենք նշեցինք Զատիկը, գնացինք եկեղեցի եւ աղջիկս ասաց՝ մամա ես մոմ վառելուց երազանք եմ պահել, որ մենք անպայման բալիկ ունենանք, եւ ես ժպտում էի եւ հազիվ ինձ զսպում, որ չհայտնեմ լուրը: Այդ երեկո գեղեցիկ նամակ գրեցի ուլտրաձայնային հետազոտության և առաջին նկարը դրեցի մեջը եւ նվիրեցի նրան, անչափ ուրախացավ: Տա Աստված ամեն ինչ լավ լինի ու մինչև տարվա վերջ մեր ընտանիքը կհամալրվի: Էլիան խանդի ոչ մի տեսարաններ չի սարքի, քանի որ շատ գիտակից աղջիկ է, կարծես մեր փոքր քույրը լինի, շատ հասուն է»:
Լիդա Եղիազարյան