
N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ հունիսի 29-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Զորավարժության նպատակն էր անձնակազմի դաշտային վարժվածության ամրապնդումը և մարտական իրավիճակում ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացումը։