ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կհրավիրի, քննարկելու են ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանի ու Իշխան Սաղաթելյանին պաշտոններից զրկելու հարցը:
ArmLur.am-ի ձեռքի տակ է տակ է հայտնվել ԱԺ ՔՊ խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը, որի շուրջ էլ վաղը խորհրդարանում քննարկում տեղի կունենա: Նախագծի հիմնական զեկուցողը խորհրդարանում լինելու է պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի անունից: Հիմնավորման մեջ նշված է, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին: Ազգային ժողովի ութերորդ գումարման ընթացքում հրավիրված 25 Խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ:
Ազգային ժողովի ութերորդ գումարման ընթացքում ընդունվել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Ութերորդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է թվով 27 հերթական եւ արտահերթ նիստեր: Վահե Հակոբյանը չի մասնակցել թվով 11 նիստի, չի նախագահել դրանք:
Եվ ահա, այս ամենը հաշվի առնելով էլ ՔՊ֊ն հեղինակել է այս նախագիծն ու հիմնավորման մեջ նաեւ նշում է, թե նպատակ է առկա ընտրել հանձնաժողովի այնպիսի նախագահի, ով կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի:
Ն.Հ.