Վահե Հակոբյանի ընկերությունը տուգանվել է ՊԵԿ-ի կողմից․ ինչն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը վերածնելու փոխարեն անցան բիզնեսը վերածնելուն։ «Վերածնվող Հայաստան» բարձրագոչ անունը կրող կուսակցության վերնախավը անցել է սննդի ակտիվ արդյունաբերության։

Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ձևավորվել է 2016-ին, նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավարի բազմաթիվ բարեկամներ «Հայաստան» դաշինքի ցուցակում էին, Վահե Հակոբյանից կնոջ քրոջ` Մարիա Պետրոսյանի ամուսնու սննդի գործարանը ակտիվ եռուզեռի մեջ է, որի բնականոն գոծընթացը նաև օրերս խաթարել է ՊԵԿ-ը։

ՊԵԿ-ը, արձանագրելով չգրանցված աշխատողի դեպք, տուգանել է «Իտալիան ֆուդ» քոմպանիին 250 հազար դրամով։ Ինչ վերաբերվում է ընդդիմության երբեմնի առանցքային լիդեր Վահե Հակոբյանի մեկ տարուց ավել առաջ հրապարակային խոստմանը, թե կուսակցությունը շուտով ողջ ՀՀ-ով անցնելու է ակտիվ գործողությունների` մնաց լոկ խոստման։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Վահե Հակոբյանի հետ՝ իրավիճակի մասին մանրամասներ իմանալու համար, սակայն Վահե Հակոբյանն ասացմ, որ չի ցանկանում մեր հարցերին պատասխանել։

 




Լրահոս