«Ալրաղացի Լյովիկի»՝ Լևոն Սարգսյանի գործով որոշում կայացվեց. ինչ է սպասվում նրան եւ փեսային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Այսօր Դատարանը հրապարակեց դատավճիռը:

Հիշեցնենք՝ Լեւոն Սարգսյանը հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի (կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն) և 223-րդ հոդվածի 2-րդ մասի (հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հատկանիշներով:

Նա Հայաստան էր տեղափոխվել 2020 թվականին եւ մինչ օրս կալանքի տակ էր:

Գործով անցնում է նաեւ նրա փեսան: Նրա փեսային՝ Սուրեն Ղազարյանին, վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկումը։

Ք․ Մ․




Լրահոս