ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիասարդ դատավորն ու Ալրաղացի Լյովիկը. ով կքննի Սերժ Սարգսյանի մտերիմի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ով է քննելու ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի Ալրաղացի Լյովիկի գործը: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի Ալրաղացի Լյովիկի գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին: Երիտասարդ դատավորը հասցրել է աչքի ընկնել աղմկահարույց գործեր քննելով, սակայն ուշագրավ է այն, որ անցած տարի վերջինիս մասով առեղծվածային դեպք գրանցվեց: Մասնավորապես, 2020 թվականի հունվարի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց էին արձակել։ Այս դեպքը այդպես էլ չբացահայտվեց եւ մնաց առեղծված, թե ով կամ ինչ փորձեց հասկացնել դատավորին:

Եվ ահա այս դատավորն էլ քննելու է Սերժ Սարգսյանի մտերիմ Ալրաղացի Լյովիկի գործը: Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ԱԱԾ-ն նախաքննության ավարտ հայտարարեց Լևոն Սարգսյանի գործով:  ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Ա.Կ-ն, գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 2004 թվականի մայիսի սկզբին մի խումբ անձանց հետ, ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Լոս-Անջելես քաղաքում 2004 թվականի մայիսի 12-ին և 25-ին, ինչպես նաև հունիսի 9-ին և 13-ին համապատասխանաբար «Ավիանի», «Միկա» և «Շրեջի» ոսկերչական ընկերություններին պատկանող առևտրային ձեռնարկություններից և լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք իրեր, և վերջին դեպքով, հանցակիցներին փախուստի պահին ոստիկանների կողմից բռնելուց հետո, թաքնվել է իրավապահ մարմիններից ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։

Հանցավոր արարքներ կատարելու համար Լ.Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել նաև Ս.Ղ.-ին:

Դեկտեմբերի 28-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Թովմասյան




Լրահոս