Հայհոյանքներ, տանգնապի մթնոլորտ. ուշագրավ դեպք «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» -ի ռեկտորի սենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վանո Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի ապրիլի 28-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 36 հասցեում գտնվող «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռուստամ Սահակյանի կողմից իր դրսևորած վարքագծի կապակցությամբ բացատրագիր պահանջելու պատճառով, բուհի վարչական մասնաշենքում գտնվող, ռեկտոր Ռուստամ Սահակյանի աշխատասենյակի դուռն առանց թակելու մտել է ներս, ապա իր անձի առավելությունն ընդգծելով և անտեսելով վերջինիս կողմից անցկացվող աշխատանքային խորհրդակցությանը մասնակցող նույն բուհի աշխատակցուհիների ներկայությունը, տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանի հասցեին ու հիշյալ գործողություններով շուրջ 5 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել բուհի բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկաների նկատմամբ, նրանց մոտ առաջացնելով տագնապի մթնոլորտ:

Ք.Մ




Լրահոս