Ով է քննելու Յուրի Խաչատուրովի որդու դեմ հարուցված քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու դեմ հարուցբած քրեական գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել եւ գործը դատարանում է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը քննելու է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Իգոր Յուրիի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածում կազմակերպված անհնազանդության ակցիայի ընթացքում, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի՝ ՀՀ ոստիկանության ծառայողի նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարմանը:

Ք.Մ




Լրահոս