
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետմահու պարգևատրել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Հրաչիկ Փիլիպոսյանը զոհվել է Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով: