Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնել է, որ խոստացված պրեմիերան այսօր չի կայանալու:
«Որոշեցի չեղարկել այսօրվա պրեմիերան:Երգիս գործիքավորումն ունի որոշակի շտկումների կարիք, որից հետո միայն վերջնական իմ սրտով կլինի այն»,-նշել է երգչուհին։
Միեւնույն ժամանակ Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծել է, որ այս նախագծի վրա աշխատել ավելի քան մեկ տարի ու այն չափազանց կարևոր է նրա համար։
«Այդ պատճառով պրեմիերան կանեմ այն ժամանակ, երբ լիարժեք կլինի աշխատանքս ու արժանի կլինի ներկայացնելու ձեր ուշադրությանը։ Կփորձեմ երկար չսպասեցնել»,-հավելել է երգչուհին:
Լիդա Եղիազարյան