Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նեքնազգեստ է վաճառքի հանել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ աճուրդի են հանվել հիմնականում կանանց եւ տղամարդկանց վարտիքներ: Մեզ հայտնի դարձավ, որ վաճառքի հանված կանանց վարտիքները թվով 2100 հատ են, տարբեր գույների են:
Բացի այս, հագուստը մաքսազերծված չէ եւ գնորդը պետք է կատարի պահատվության եւ մաքսային վճարումներ: Լոտի մեկնարկային գինը կազմում է 450 հազար 388 դրամ: Այսինքն մեկ հատիկ վարտիքն արժե 214 դրամ: Բացի այս, վաճառքի են հանվել նաեւ տղամարդու տարբեր գույների վարտիքներ՝ 1920 հատ: Սրանք նույնպես մաքսազերծված չեն: Այս լոտի մեկնարկային գինը կազմում է 329 հազար 425 դրամ, մեկ հատիկ վարտիքը՝ 171 դրամ:
Ս.Հ.