Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մասնակցելու է Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին: Այս մասին նա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մասնակցելու է «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու է համամասնական ցուցակը։
«Ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։
Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեղծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- հայտնել է նա։