Ուշագրավ իրավիճակ. Քննչական կոմիտեն Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի աղմակահարույց ձայնագրության մասով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն քրեական գործ չի հարուցելու Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրության մասով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքական իշխանության հետ կա պայմանավորվածություն հրաժարականի դեպքում չհարուցել քրեական գործ:

Սպասում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական պատասխանի՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

ArmLur.am-ը դիմեց Քննչական կոմիտեին ՝ պարզելու, թե արդյոք քրեական վարույթ կհարուցվի՞:

Արդյունքում, Քննչական կոմիտեի լրատվականից հայտնեցին, որ Ձեր ունեցած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ասել է, թե քաղաքական իշխանության մոտ իրավիճակ է փոխվել:

Քնար Մանուկյան




Լրահոս