«Պաշտպանության մասին» օրենքը՝ արտահերթ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան, որը թերևս վերջինն է լինելու։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 22 հարց, որոնք մինչեւ այժմ օրենսդիրները չէին հասցրել քննարկել։ Նախագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է եւ այն քննարկվելու է առաջինից երկրորդ ընթերցում։

Նշենք, որ օրակարգում է նաեւ Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով փոփոխությունների է ենթարկվելու Պաշտպանության նախարարության կառուցվածքը։ Օրինակ Գլխավոր շտաբի պետի պաշտոն այլեւս չի լինելու եւ այն համարվելու է Պաշտպանության նախարարի տեղակալ։

Ներառված է նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցը, որը կապված է անկախնիկ գործառնությունների հետ: Մասնավորապես, խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը անկանխիկ եղանակով չիրականացնելու դեպքում հստակեցվում է պատասխանատվության հոդվածը եւ նշված խախտման պատասխանատվության միջոցը ներառում է նաեւ տուգանքի հոդվածում՝ դրա համար սահմանելով երկու հարյուր հազար դրամ տուգանք յուրաքանչյուր դեպքի համար:

Ն.Հ.




Լրահոս