ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոճակ սեղմող» խորհրդարանը. ՔՊ-ական պատգամավորները դակում են կառավարության նախագծերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Ազգային ժողովում պատգամավորների կողմից մեծամասամբ ընդունվում են այն նախագծերը, որոնց հեղինակը կառավարությունն է, այլ ոչ թե պատգամավորները: Այսինքն, ըստ էության իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մեծամասամբ դակում է կառավարության բերած օրենքները՝ վերածվելով կոճակ սեղմող խորհրդարանի: Խոսենք փաստերով.

Ութերորդ գումարման խորհրդարանում մինչեւ այս պահն արդեն ամբողջությամբ ընդունվել է 439 նախագիծ: Դրանցից 346-ի հեղինակը կառավարությունն է: Ազգային ժողովի պատգամավորները հեղինակել են ընդամենը 41 նախագիծ: Այս պահին դեռեւս չընդգրկված նախագծերի թվում շարունակում է մնալ 112-ը: Այստեղ եւս 66-ը կառավարությունն է հեղինակել: Միեւնույն ժամանակ օրակարգում ընդգրկված է 35 նախագիծ, որոնք դեռ պետք է քննարկվեն:

Այսինքն, ամեն դեպքում բախվում ենք մի իրականության, երբ պատգամավորները հիմնականում ընդունում են կառավարության կողմից ներկայացված նախագծերը: Բացի այդ, ՔՊ-ական պատգամավորները պասիվ են նաեւ հանձնաժողովների մակարդակով: ԱԺ ամենաակտիվ հանձնաժողովներից է Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը. 2021 թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ: Պասիվ հանձնաժողովներից է օրինակ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն անցկացրել է երեք նիստ, աշխատանքային քննարկումներ եղել են, սակայն ավանդաբար այս հանձնաժողովն ամենապասիվներից է: Իսկ ահա արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ ընդամենը 7 նիստ է անցկացրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս