Ինչ լուսանկարներով են կիսվում Ֆրանսիա մեկնած պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով այս տարվա հունիսի 28-ից հուլիսի 1-ը Լիոն էր գործուղվել ՀՀ կառավարության 20 հոգուց բաղկացած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում էին  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նրա տեղակալը, Սյունիքի մարզպետի տեղակալը, Սյունիքի մարզպետի խորհրդականը եւ մեծ թվով այլ աշխատակիցներ տարբեր գերատեսչություններից:

Պատվիրակության անդամները Ֆրանսիա այցից նաեւ լուսանկարներ են տեղադրում սոցիալական ցանցի իրենց էջերում: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում Լիոն այցելության հենց առաջին օրն արդեն լուսանկարներ էր հրապարակել:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը եւս սոցիալական ցանցի իր էջում կիսվել է լուսանկարներով Ֆրանսիայից:

Ն.Հ.




Լրահոս