Ադրբեջանի հերթական հերյուրանքը. «Կապույտ մզկիթը» իրանական է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել: Այժմ էլ Ադրբեջանցի պատմաբան, հետազոտող Սաբուհի Հուսեյնովն է հարցազրույցում հայտարարել, թե «Թեփեբաշի  Երևանի իրանական «Կապույտ Մզկիթը» «Ադրբեջանի ազգային-մշակութային և պատմական ժառանգության վերջին մնացորդն է: Նկատենք, որ այս թեման մեկ անգամ էլ արդիական դարձավ, երբ ադրբեջանցի պատգամավորներն էին Հայաստան եկել, մզկիթում նկարվել եւ կրկին հայտարարել, թե այն ադրբեջանական է:

Դեռ այն ժամանակ Կապույտ մզկիթի պատասխանատու Դոկտոր Շապուր Լյութֆին ArmLur.am-ի հետ զրույցում հեգնանքով հռետորական հարց տվեց` «Իսկ 260 տարի առաջ Ադրբեջան պետություն կա՞ր»: Կապույտ մզկիթի պատասխանատուին զարմացրել է ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունն այն մասին, որ մզկիթը «ադրբեջանական հուշարձան» է:

Ի դեպ, տըեղեկացնենք, որ իրականությունը խեղաթյուրող ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը՝ հայերեն, պարսկերեն եւ անգլերեն լեզուներով արձագանքել էր նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը: Հայերեն գրառման մեջ ասվում է. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։

Ն.Հ.




Լրահոս