ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունների սրտի օլիգարխը Գազպրոմին գումար է պարտք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանը, որը գնել է «Գոլդեն Փելիս»-ը, ինչպես նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, հայտնվել է դատարանում : Պարզվում է մերօրյա օլիգարխին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին գումար է պարտք: Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի կարողացել այդ գումարը ստանալ գործարարի ընկերութունից եւ դիմել է դատարան: Իսկ ահա գումարի չափը կազմում է 299 հազար 514 դրամ: Եվ ահա դատարանը որոշում է կայացրել եւ կարգադրել գործարարի «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ՍՊԸ-ին կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝

1.կատարել 299514 ՀՀ դրամ և 1500 ՀՀ դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է,

2. առաջին ատյանի դատարան ներկայացնել գրավոր առարկություն, եթե պարտապանը ներկայացված պահանջը մի մասով համարում է չհիմնավորված` մյուս մասով կատարելով վճարման պահանջը:տարօրինակ է մեկ բան , ինչպես է մերօրյա օլիգարխը պատրաստվում մարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան գումարը, ինչպես նաեւ Գոլդեն Փելիս»-ի ձեռք բերելու գումարները , եթե նրան պատկանող ընկերությունը չի կարողանում վճարել օգտագործված բնական գազի 299 հազար դրամը :

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը վերջերս բավականին կլորիկ գումարով տուգանվել էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նալբանդյանին պատկանող ընկերությունը հասարակությանը մոլորեցրել է՝ դրսեւորելով անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ տուգանվել է:

Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից 10-հատանոց ECO եւ 30-հատանոց ecoDemonstrator մակնշումներով տուփերով հավկիթների իրացումը այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակվել են որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Այս խախտման համար մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընկերության նկատմամբ նշանակել է տուգանք՝ 3 մլն 44 հազար 534 դրամի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս