Գործ ունենք անչափահասների հետ, որոնց չենք ցանկանում վնասել. հերքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը «Հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գլխավոր տնօրենին աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից» վերտառությամբ նյութ էր հրապարակել: Հրապարակումից օրեր անց՝ հունվարի 25-ին, Նարեկ Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթին սույն նյութի առնչությամբ հերքման պահանջ է ներկայացրել հետևյալ բովանդակությամբ.

«ՀԵՐՔՈՒՄ. 11.01.2024թ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պատկանող armlur.am կայքը, հղում կատարելով «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել է «Հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գլխավոր տնօրենին աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից» հոդվածը։ Հոդվածում, մասնավորապես, նշվել է. «(…) Նարեկ Նալբանդյանը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաև «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին: (…) Ստացվում է, որ պարտքերով, փակովի տարբերակով տարբեր պրոբլեմատիկ բիզնեսներ ու գույքեր ձեռք բերած, բայց պետությանը «Գոլդեն Փելիսի» գումարը չվճարած և ունեցած պարտքերը հաճախ չմարող Նարեկ Նալբանդյանը, որ մարդկանց աշխատեցնում, բայց չի վճարում, անգամ անչափահասներին է շահագործում եւ իրեն իրավունք է վերապահում ագրեսիվ վարքագիծ դրսևորել: Չնայած, վաղուց հայտնի արտահայտություն է, որ «ճշմարտությունը բարձրաձայնողին չեն ընդունում»: Ոչինչ, կդիմանանք և կշարունակենք բացահայտումները»։

ArmLur.am կայքը և «Ժողովուրդ» օրաթերթը հերքում են, որ Նարեկ Նալբանդյանը աշխատացրել և չի վճարել, շահագործել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին»։ Սիրելի ընթերցողներ, ընդառաջելով փաստաբանի դիմումին, մենք հրապարակում ենք տեքստը նաեւ այն պատճառով, որ գործ ունենք անչափահասների հետ, որոնց չենք ցանկանում վնասել:




Լրահոս