Հերթական ցնցումը բուհերի հեռակա համակարգի դիմորդների համար. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարությունը բուհերի շրջանում տարածել է մի նախագիծ, ըստ որի բակալավրիատի հեռակա ուսուցման ընդունելությունն այլևս իրականացվելու է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից՝ առկա ուսուցման ընդունելության ընթացակարգին համապատասխան:

ArmLur.am-ը նախագծի վերաբերյալ կապ հաստատեց ԿԳՄՍ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ԲՈՒՀ-երը նախապես տեղեկացված են եղել նախագծի մասին:

«Այս նախագիծը, որ պետք է հեռական միասնական ձեւով լինի նախարարությունում վաղուց է, ու նույնիսկ մի քանի տարբերակ ուղարկել ենք պետական եւ ոչ պետական ԲՈՒՀ-երին, եւ համատեղ մշակել ենք Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ, եւ դրա միակ նպատակն այն է, որպեսզի լինի միասնական մոտեցում ոչ պետական եւ պետական ԲՈՒՀ-երի համար: Նախագիծն այս պահին դրված է  հանրային քննարկման, նաեւ ուղարկել ենք Արդարադատության նախարարություն փորձաքննության:

Գործող կարգում տրված է, որ հեռակայի քննություններ անցկացվում են ԲՈՒՀ-ում, Գնահատման եւ թեստաթվորման կենտրոնի հետ համատեղ, եւ շատ ԲՈՒՀ-եր հենց այդ թեստերը պատվիրում էի հենց ԳԹԿ-ից քննություններն անցկացնելու համար: Կարծում եմ՝ սովորողի տեսակետից որեւէ բան չի փոխվել: Դժգոհություն կարող է առաջացնել ոչ պետական բուհերի շրջանում, քանի որ նրանք քննությունները հնարավոր է անցկացնեն մի քիչ այլ մոտեցմամբ, եւ դուրս էին այդ կարգից, իսկ հիմա նպատակը հավասար մոտեցումն է եւ էլի շեշտադրվելով կրթությունը»,-նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ մինչ այժմ բուհերն իրենք էին իրականացնում հեռակա ուսուցման ընդունելությունը, որը ավելի բխում էր դիմորդի շահերից: Այժմ նախարարությունը որոշել է ավելի նեղացնել բուհերի առանց այն էլ թվացյալ ինքնավարության շրջանակը:

Տարիներ շարունակ դիմորդները քաջ տեղեկացված են եղել ընդունելության կարգին, իսկ հաջորդ տարվանից առկա ուսուցման ընդունելության կարգում սպասվող փոփոխություները կառավարությունը հաստատել է արդեն իսկ այս տարվա ապրիլին: Փաստորեն հաջորդ տարվա դիմորդները տեղեկացված են ընթացակարգերին ընդունելությունից առնվազն մեկ տարի առաջ: Նշվածից ակնառու է, որ ընդունելության ժամկետների և այլ էական պայմանների նախապես հրապարակումը և պոտենցի

ալ դիմորդներին տեղեկացնելը ունի նպատակային և տրամաբանական նշանակություն և ուղղակիորեն բխում է դիմորդների շահերից։

Այնուամենայնիվ, հեռակա ուսուցման ընդունելության կանոնների նոր նախագծի մասին այս տարվա հեռակա համակարգի դիմորդները մինչ օրս տեղեկացված չեն, մինչդեռ ընդունելությունը սկսվում է երկու ամսից՝ սեպտեմբերի 5-ից: Ողջամիտ ժամկետում համապատասխան որևէ հայտարարություն չհրապարակելու և դիմորդներին չտեղեկացնելու արդյունքում նախարարությունը դիմորդներին կանգնեցնում է փաստի առաջ, որը ստեղծում է անարդարություն նրանց հադեպ և առաջ է բերելու դժգոհության մեծ ալիք: Իսկ հեռակա ուսուցում իրականացնող բուհերում կարող են առաջանալ ոչ բարենպաստ հետևանքներ՝ էականորեն կրճատելով դիմորդների քանակը։ Ուստի հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է սպասարկում ԿԳՄՍ նախարարությունը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս