23-ամյա տղան վերջ է տվել կյանքին ընկերուհու հետ վիճելուց հետո. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 17:50-ի սահմանում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Ա. Մ.-ն էր: Եվ ահա, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած դեպքից: Մեր տեղեկություններով, որպես նախնական վարկած է քննարկվում այն հանգամանքը, որ երիտասարդը վիճել է ընկերուհու հետ եւ դրանից հետո որոշել է վերջ տալ կյանքին:

Ք.Մ.




Լրահոս