ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ուկրաինայում. ռուսական զորքերը պատրաստվում են գրավել ամբողջ Դոնբասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը The Wall Street Journal-ին ասել է, որ իր երկիրը  լրացուցիչ մատակարարումների պահանջ ունի՝ հատկապես զրահատեխնիկայի, զրահամեքենաների, անօդաչու թռչող սարքերի, չնայած հաջողությամբ փորձարկել և կիրառել է ամերիկյան հեռահար հրետանային համակարգերը, սակայն ընդգծել է, որ:

Իր հերթին Մոսկվան հայտարարում է, որ պատրաստվում է գրավել ամբողջ Դոնբասը և չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի հարավից: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը:

«Մենք պատրաստվում ենք ազատագրել ամբողջ Դոնբասը», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է ավարտվել պատերազմը: Անդրեյ Կելինը հավելել է. – «Դժվար է պատկերացնել մեր զորքերի դուրսբերումը Ուկրաինայի հարավից, քանի որ փորձով արդեն գիտենք, թե ինչպես են մեր հեռանալուց հետո սկսվում սադրանքները, գնդակահարվում են բոլորը»:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել էր, թե Ուկրաինան չի զիջի իր տարածքները հանուն Ռուսաստանի հետ խաղաղության: Նա արևմտյան երկրներին կոչ էր արել շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին:

«Արագ, ավելի մեծ օգնությունը կփրկի ուկրաինացիների կյանքը և կօգնի մեզ հետ վերցնել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները», – ասել էր Զելենսկին ու ափսոսանք հայտնել, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ:

Հավելենք, որ այս գիշեր ռուս զինվորականները հրթիռակոծել են Խարկովի կենտրոնը։ Խոցվել է բնակելի բարձրահարկ շենքերից մեկը:  Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բրիտանական Sunday Times-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանի մասին՝ մշակել երկրի հարավում օկուպացված տարածքների ազատագրման ծրագիր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս