Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցը արծաթյա վզնոցներ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արծաթյա վզնոցներ է գնել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հիմնականում գնել է 925 հարգի արծաթյա զարդեր տարբեր դիզայնով:

Օրինակ, «Մեղրի» դիզայնով արծաթյա 2 կախազարդ է գնվել, որոնց համար պետական միջոցներից ԱԳՆ-ն վճարել է 90 հազար դրամ: Բացի այս, ԱԳՆ-ն գնել է նաեւ արծաթյա այլ վզնոցներ՝ «ԽաչԽորան», «Պազիրիկ», «Գոհար», «Մարաշ», «Գայանե», «Լոռի» դիզայնով զարդեր:

Այսինքն, մեկ արծաթյա զարդի համար ԱԳՆ-ն վճարել է 45000 դրամ: Ընդհանուր արծաթյա 20 զարդերի համար պետական կառույցը ծախսել է 900 հազար դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ նախարարությունն արծաթյա վզնոցները ձեռք է բերել ԱՁ Յակոբ Մոմճեանից: Թե ում համար են գնվել զարդերը, գնման վերաբերյալ պայմանագրում նշված չէ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս