Կառավարման ակադեմիայի` պատերազմի մասնակից վեց ուսանողի փոխհատուցում չի տրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարման ակադեմիայի վեց ուսանող, որոնք մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, հայտնվել են խնդրի առջեւ: Բանն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ՝ ակադեմիային գումար է փոխանցվել որպես ուսման վճար այդ ուսանողների կրթությունը մագիստրատուրայում հեռավար կարգով իրականացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ գումարը հետագայում հետ է վերադարձվել պետբյուջե, քանի որ որոշման մեջ հեռավար բառը նշված չի եղել: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ մինչեւ այժմ ակադեմիան որեւէ քայլի չի դիմել՝ վրիպակն ուղղելու եւ կրկին ուսման գումարը ստանալու համար, ինչի հետեւանքով վեց ուսանողներ հայտնվել են փաստի առջեւ եւ չեն կարողացել դիպլոմ ստանալ, քանի որ նրանց վարձավճարը՝ մոտ 350 հազար դրամ, վճարված չէ:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարման ակադեմիա: Այնտեղից Հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Ելենա Գրիգորյանը ուղարկեց այն որոշումը, որով առաջնորդվում է բուհը՝ այլ մեկնաբանություն չտալով, թե ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս