ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2021 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, «Արմավիրի» ՔԿ հիմնարկի 2-րդ մասնաշենքի 92-րդ խցում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող,, ՀՀ ԱՆ «Արմավիրի» ՔԿ հիմնարկի ԱԱ բաժնի առաջատար մասնագետ արդարադատության լեյտենանտ` Ռուբիկ Մուրադյանի նկատմամբ գործադրել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, կապված վերջինիս ծառայողական պարտականությունների կատարմանը:
Այսպես.2021 թվականի մայիսի 19-ին` ժամը 10:30-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող «Արմավիրի» ՔԿ հիմնարկի ԱԱ բաժնի աշխատակիցներ՝ Ռուբիկ Մուրադյանը, Արամայիս Թովմասյանն ու Արմեն Մկրտչյանն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, այն է՝ «Արմավիրի» ՔԿ հիմնարկի պետի հրամանով սահմանված ժամանակացույցով նախատեսված խուզարկություն կատարելու նպատակով փորձել են խուզարկություն կատարել նույն հիմնարկի 2-րդ մասնաշենքի թիվ92-րդ խցում, որտեղ պահվել է դատապարտյալ Սերգեյ Կարոյի Աբրահամյանը:
Խուզարկություն կատարելու ժամանակ Ռուբիկ Մուրադյանի կողմից սանհանգույցից հայտնաբերվել է արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս, որիցհետո Ս.Աբրահամյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, մասնավորապես, հարձակվել է և բռնել Ռ.Մուրադյանի ձեռքը, կծել ձախ ձեռքի դաստակը՝ձախ նախաբազկի շրջանի քերծվածքային տեղամասի և վերքի ձևով մարմնական վնասվածք, խլել արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը, դրսևորել ագրեսիվ վարքագիծև չի ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին, նպատակ ունենալով խոչնդոտել է խուզարկության հետագա կատարմանը և հիմնարկի բնականոն աշխատանքին:
Այսպիսով, Սերգեյ Կարոյի Աբրահամյանին մեղսագրվում է ենթադրյալ հանցագործության կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով /01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս/:Այս քրեական գործը դատարանում է:
Ք.Մ