Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում ու ժեստերի լեզվով թարգմանությունը (սուրդո թարգմանությունը) պարտադիր դարձնել ԱԺ նիստերի հեռարձակման մասին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը խորհրդարանի պաշտոնական կայքում ու ինտերնետային ալիքում հեռարձակվող ուղիղ եթերի մասին է, որ պետք է ուղեկցվեն սուրդո թարգմանությամբ: Դրույթը սակայն, ըստ առաջարկվող փոփոխության, պարտադիր չէ. սուրդո թարգմանությունը եթերին զուգահեռ կա՛մ կարող է ուղեկցվել, կա՛մ՝ ոչ:
Առաջարկվող փոփոխության երրրորդ կետը սակայն սահմանում է, որ նիստերի տեսագրությունը հաջորդ օրը պետք է ցուցադրվեն հեռուստատեսությամբ՝ ըստ երևույթին Հանրայինով հեռուստաընկերությամբ: «Կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերում նշված նիստերի տեսագրություններն Աշխատակարգով սահմանված կարգով` հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում են հեռուստատեսությամբ»,- ասված է նախագծի նախնական տարբերակի մեջ:
Նշենք, որ նախագիծը խորհրդարանի՝ օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի մեջ է, հետևաբար մինչև ԱԺ հաջորդ նստաշրջան՝ սեպտեմբեր, կարող է փոփոխություններ կրել:
Ս.Վ.