Հուլիսի 13-ից հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է Սեւանից դեպի Երեւան ուղղությամբ երթեւեկությունը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 եւ կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին ց իրականացնելու նպատակով հուլիսի 13-ից մինչեւ հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթեւեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սեւանից դեպի Երեւան ուղղությամբ։
Երթեւեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երեւան այլընտրանքային երթուղով»,– ասվում է հաղորդագրության մեջ։