
Հուլիսի 14-ին N զորամասում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։