Ո՞ր մթերքներն են օգտակար վահանաձև գեղձի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդաբան Մարինա Երմոլովան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, որ վահանաձեւ գեղձի աշխատանքը բարելավելու համար պետք է հետեւել մի շարք պարզ կանոնների եւ ճիշտ քանակությամբ յոդ պարունակող սնունդ ուտել: Դա կարեւոր է նաեւ այդ օրգանը հորմոնալ խանգարումներից պաշտպանելու համար:

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների կանխարգելման համար սննդաբանը խորհուրդ է տալիս սննդակարգում յոդով, հանքային աղերով, վիտամիններով, սպիտակուցներով եւ միկրոտարրերով հարուստ մթերքներ ներառել։ Այդպիսի սննդակարգի շնորհիվ, եթե մարդը հիպոթիրեոզ ունի, օրգանիզմ օրգանական յոդ է մտնում, ինչը թույլ է տալիս խուսափել թթվածնի պակասից եւ բջջի «հասունացումից», միոմների, հանգույցների, ուռուցքների առաջացումից։

Նա կարեւոր է համարում սննդակարգում նվազագույնի հասցնել մսի օգտագործումը՝ այն փոխարինելով ծովամթերքներով։ Խոսքը, օրինակ, ձկների, ծովախեցգետնի, խեցգետնի, միդիաների, ջրիմուռների մասին է։ Բացի այդ, ավելորդ չի լինի լոբազգիների եւ հացահատիկների օգտագործումը։ Երմոլովան հայտնել է վարսակի, ցորենի, գարու եւ լոբու բողբոջած հատիկներ ուտելու կարեւորության մասին: Կարելի է նաեւ ջրի վրա նաեւ վարսակ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, եգիպտացորեն, ոլոռ, սոյայի հատիկներ պատրաստել:




Լրահոս