Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն են հղել GeoProMining ընկերությունների խմբի թոփ մենեջերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակի օրը իրենց տոնն են նշում խիզախ մասնագիտության տեր մարդիկ՝ հանքագործներն ու մետալուրգները: Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը կառավարության որոշմամբ վերականգնել են 2008 թվականին: Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ այդ ոլորտները առաջնայիններից են Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց զարգացման հետ մեծ հույսեր են կապվում, այդ թվում՝ այլ ոլորտների վրա դրանց ազդեցության տեսանկյունից:

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ մետալուրգի օրվա առթիվ։ Հանքարդյունաբերությունն իրավամբ համարվում է հայրենական տնտեսության առանցքային, հիմնական ոլորտներից մեկը, իսկ հանքագործների և մետալուրգների աշխատանքը, որը պահանջում է բարձր որակավորում և գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք, արժանի հարգանք է վայելում հասարակության մեջ։ Կարևոր է, որ ոլորտի աշխատողների ներկայիս սերունդը պահպանում է իր նախորդների հրաշալի ավանդույթները, լայնորեն օգտագործում է կուտակված փորձը և ձգտում արդյունավետ լուծել առաջադրված խնդիրները։ Մենք ձեզ հետ երկար ու դժվարին ճանապարհ ենք անցել՝ դիմակայելով ճգնաժամի բոլոր մարտահրավերներին։
Մեր ակնհայտ ձեռքբերումներից է որակյալ արտադրանքի թողարկման ծավալների ավելացումը, պետության նկատմամբ հարկային և սոցիալական պարտավորությունների կատարումը, հեռանկարային շուկաների զարգացումը։

Համոզված եմ, որ դուք շարունակելու եք բարեխղճորեն աշխատել և ձգտել մասնագիտական նոր հաջողությունների։

ԳԵՈՊՐՈՄԻՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝
ՌՈՄԱՆ ԽՈՒԴՈԼԻ


———————
Հարգելի գործընկերներ!
Այս օրերին մեր երկրի բոլոր մետալուրգներն ու հանքագործները, և մենք ձեզ հետ՝ հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ, արժանիորեն և իրավացիորեն նշում ենք մասնագիտական այս հրաշալի տոնը։ Մենք ունենք բոլոր հիմքերը դա անելու համար:
Լեռնա- մետալուրգիական արդյունաբերությունը միշտ եղել է մեր պետության հզորության հենասյունը։ Իսկ այսօր այն հայրենական տնտեսության կարևորագույն ու առաջատար ճյուղերից մեկն է։
Իմ անկեղծ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այսօր աշխատում են բաց հանքերում և հաքահորերում, արտադրամասերում և տեղամասերում, բոլոր նրանց, ովքեր արդյունահանում, ձուլում և մշակում են մետաղը, յուրացնում և ընդլայնում են արտադրությունը, և բոլոր նրանց, ովքեր առնչվում են մետալուրգի դժվարին, բայց պատվավոր մասնագիտությանը։
Ամբողջ սրտով մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն, լավատեսություն, հաջողությունների հանդեպ հավատ, բարգավաճում և աշխատանքային նոր ձեռքբերումներ:

ԶՊՄԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

ԱՊՄԿ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՝
ԱՆԴՐԵՅ ՍԻՆՅԱԿՈՎ


———————

Հարգելի գործընկերներ!

Այսօր մենք ավանդաբար նշում ենք մետալուրգի օրը՝ իսկապես արժեքավոր տոն բոլոր այն մասնագետների համար, ովքեր շատ օգտակար գործ են անում իրենց պետության համար։
Միայն ուժեղ կամքի տեր տղամարդիկ կարող են հաջողությամբ աշխատել մետաղի հետ, չվախենալ բարձր ջերմաստիճաններից, որը կարող է վտանգավոր լինել:
Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ, նպատակների իրականանցում և անվերապահ առաջընթաց ճիշտ ուղղությամբ։ Ձեր բնավորությամբ դուք կարո՛ղ եք հասնել զարմանալի բարձունքների։
Թող առողջությունը և լավ իմունիտետը մշտապես պահպանվեն, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր իրականացնել նախանշված նպատակներն ու խնդիրները և համոզված լիննել, որ բոլոր գաղափարները հաջողությամբ իրականություն կդառնան:

ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ ՍՊԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ՝
ԱՆԱՏՈԼԻ ԳՈԳՈՏԻՆ




Լրահոս