
Հնդկական ոսկերչական SWA Diamonds ընկերությունը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ մեկ մատանու վրա տեղադրելով 24 679 ադամանդ, գրել է UPI լրատվականը։
Մատանին, որը կոչվում է «Ամի», ինչը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «անմահություն»: Մատանին սնկի տեսք ունի:
Մոտ 340 գրամ կշիռ ունեող մատանին SWA Diamonds-ը գնահատել է 95 243 դոլար։