Համաշխարհային ռեկորդներ, որոնց անցնելն ուղղակի անհնար է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում է, որ 1955 թվականից հետո, որբ հայտնի դարձավ Գինեսի ռեկորդների գիրքը, մարդիկ զբաղված են միայն ուրիշի ռեկորդներն անցնելով և նորերը սահմանելով: Բայց կան այնպիսի ռեկորդներ, որոնք զարմանք և նույնիսկ շոկ են առաջացնում, որ ինչ-որ մեկը կարողացել է դա սահմանել: Իսկ ահա այդ ռեկորդներն անցնել մեր օրերում ոչ ոք այլևս չի կարողանա:

5221 անգամ անընդմեջ գնդակը հայտնվել է զամբյուղում 

479089219_1280x720

Տէդ Սէյնտ Մարտինը նույնիսկ քոլեջում երբեք բասկետբոլ չի խաղացել, բայց իր ողջ կյանքում դիպուկության նորանոր ռեկորդներ է սահմանում: Ամեն ինչ սկսվեց Գարոլդ Լեվիտի ռեկորդն անցնելուց, ով 1975 թվականին 499 գնդակ էր գցել զամբյուղը: Մարտինը դա արեցն 739 անգամ: Իսկ ահա իր կյանքի 75-րդ տարում նա սահմանեց նոր ռեկորդ` 5221 անգամ գնդակը գցեց զամբյուղը:

Կայծակը նույն մարդուն հարվածել է 7 անգամ

Sullivan

Ռոյ Սալիվանն ամերիկյան Ազգային այգում շինարար էր աշխատում: Նրա կյանքում ոչ մի անսովոր բան չէր կատարվում, միայն այն, որ 1942-1977 թվականներին նրան կայծակը հարվածել է 7 անգամ, որը պաշտոնապես հաստատվել է բժշկի կողմից:

68 տարի շարունակ զկրտացել է

wifacts-01-599x800

28-ամյա Չալրզ Օսբորնի հետ մի անգամ տարօրինակ դեպ տեղի ունեցավ: Նա բարձրացրեց 159 կգ խոզ և ընկավ: Թվում էր, թե ոչինչ տեղի չի ունեցել, բայց դրանից հետո Չալրզի մոտ զկրտոց սկսվեց, որը շարունակվեց 68 տարի: Սակայն դա չխանգարեց նրան նորմալ կյանք վարել, երկու անգամ ամուսնանալ և ունենալ 8 երեխա: Զկրտոցն անսպասելի դադարեց 1990 թվականին, սակայն Օսբորնը դա վայելել չկարողացավ, քանի որ դրանից մի քանի ամիս անց մահացավ: Հաշվարկվել է, որ այդ ընթացքում Չալրզը զրկտացել է 595 մլն անգամ:

Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմը 30 անգամ պլատին է դարձել

michael-jackson-thriller-album-cover (1)

Thriller-ը երգչի ամենակասսային ալբոմն է, որի մեջ մտնում են այնպիսի հիթեր, ինչպիսիք են Beat It, Billie Jean, Thriller:

Ֆուտբոլային մաքուր հաշիվ` 222:0

ga-tech-220-0-640

1961 թվականին ուսանողական ֆուտբոլային Georgia Tech ակումբը մրցակցին հաղթեց 222:0 հաշվով:

Գարեջուր խմելու վարպետը

Andre-the-Giant-2-611x800

Պրոֆեսիոնալ ֆրանսիացի ըմբիշ Անդրե Ռենե Ռուսիմովն ուղղակի հսկա էր և գարեջրից իսկական կախվածություն ուներ: Ընկերների խոսքով, նա 6 ժամում խմել է 119 շիշ գարեջուր: Ռուսիմովն ուներ 2 մետրից ավել հասակ և կշռում էր 240 կգ:

28 հոգի միանգամից Mini Cooper ավտոմեքենայում

mini-cooper

2012 թվականի նոյեմբերին բրիտանացի 28 մարմնամարզուհի միջազգային ռեկորդ են սահմանել` 10 րոպեում տեղավորվելով BMW մակնիշի ավտոմեքենայում:

Հոկեիստ Ուեյն Գրետցկի

Wgretz_edit2-583x800

20-րդ դարի ամենահայտնի մարզիկներից մեկն իր կարիերայի ընթացքում 61 ռեկորդ է սահմանել:

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը

331

Ոոբերտ Ուոդլոուն համարվում է պատմության մեջ ամեբարձրահասակ մարդը` 272 սմ: 8 տարեկանում նա արդեն 188 սմ հասակ ուներ, իսկ 18-ում` 254: Նա մահացել է 22 տարեկան հասակում:

358 մարդ միաժամանակ «տվերկ» էր պարում

twerk26n-6-web

Այո, այսպիսի ռեկորդներ նույնպես սահմանում են: 2013 թվականին երգչուհի Բիգ Ֆրեդիյան միջոցառում էր կազմակերպել, որի ժամանակ 358 մարդ միաժամանակ տվերկ էր պարում:




Լրահոս