ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական մեծ շոուն. «Ամարաս»-ի հաշվետու համերգը՝ նոր ֆորմատով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ամարաս» դանս-ստուդիոյի սաների մասնակցությամբ հերթական հաշվետու համերգը: Առաջին անգամ Ամարասի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը  մի փոքր այլ ձևաչափ էր ընտրել սաներին ներկայացնելու համար:

Նախ, ելույթ ունեցան կրտսեր ամարասցիները, ապա երեկոյան արդեն բեմ բարձրացան ավագ ամարասցիները, եւ ինչպես միշտ փայլեցին իրենց պարով:

Նշենք, որ «Ամարասն» այն եզակի պարային համույթներից է, որը բացի հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատելուց, ներկայացնում է նաև հաշվետու տեսահոլովակներ և արդեն 26 տարի շարունակ լծված է երեխաներին կրթելու:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Սյունէ Համբարձումյան




Լրահոս