
ԱՀԿ–ն փաստում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիք է բռնկվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է կորոնավիրուսի նոր ալիքի մասին, որը պայմանավորված է կորոնավիրուսի օմիկրոն շտամով։
Այս մասին ասվում է այսօր տարածված հայտարարության մեջ։
ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավարի խոսքով` վերջին 6 շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի թիվը եռակի ավելացել է։