Հուլիսի 19-ին՝ ժամը 11:38-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ամառային խոհանոցի և խորդանոցի տանիքներում (մոտ 140 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 13:58-ին: Այրվել են խորդանոցի փայտե տանիքը (մոտ 84 քմ), առաստաղը, ներսում՝ կենցաղային իրեր, ամառային խոհանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 56 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 250 հակ):