
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը:
Մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան: Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում, թափուր տեղերի ցանկը հրապարակված է ԳԹԿ կայքում:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին: