Բուհերի միացման հարցը շարունակում է մնալ օդում կախված. ինչ է սպասվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը փետրվար ամսից պետք է միանա երկու այլ բուհի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի հետ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հանրային կապերի համակարգող Աստղիկ Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ վիճակում է հիմա գործընթացը.

«Այս պահին մեր բուհի օրակարգում նման հարց չկա, իսկ գործընթացքը իր հունով գնում է»:

Նրա խոսքով՝ փետրվարից Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը որևէ այլ բարձրագույն ուսումանական հաստատության չի միավորվելու:

«Ոչ մի կերպ չեմ պատկերացնում այս համալսարանների միավորումը, իրար հետ կապ չունեցող համալսարաններ են: Մի բան հաստատ գիտեմ, որևիցէ լավ բան բարձրագույն կրթության համակարգում չի լինի»,- ասաց Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

Նրա խոսքով՝ բուհերի խոշորացման ռազավարությունը ընդունելու ժամանակ ասվել է՝ մինչև 2027 թվականը Հայաստանում թողելու են ընդհամենը 6 բուհ, որից միայն 2-ն է, որ լինելու է Երևանում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բուհերի խոշորացման՝ կառավարության ծրագրով Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի հետ՝ վերջինի կազմում: Ուսանողները ոտքի կանգնեցին, դասադուլ արեցին, ռեկտոր Կարինե Հարությունյանը, կանգնած ուսանողների կողքին, պայքարեց, և բարձրացված աղմուկից հետո կրքերը հանդարտվեցին, սակայն իշխանության ձեռքը բուհերի վրա մնաց:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս