![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/arm145181944036.jpg)
Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին։ Այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Թվիթթերում գրառմամբ է հանդես եկել՝ կրկնելով Իրանի դիրքորոշումը:
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին: Իհարկե, եթե Իրան-Հայաստան սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի, քանի որ այս սահմանը 1000-ամյա կապող երթուղի է»,-գրել է Իրանի հոգևոր առաջնորդը։