ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5-ից մինչև 280 հազար դրամ. հայ հայտնիներից ով որքան գումարով կշնորհավորի ձեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ նվեր մատուցել մտերիմին. այդ խնդրին հետաքրքիր լուծում են առաջարկում հայ աստղերը: Պարզվում է` Հայաստանում կա հնարավորություն, որ կարող ես անակնկալ նվեր մատուցել հայտնի մարդկանց միջոցով: Նրանք գումարի դիմաց տեսաուղերձ եմ նկարահանում՝ քո ցանկալի տեքստով եւ վերջ. շնորհավորանքը պատրաստ է:

ArmLur.am-ը փոքրիկ շրջայց է կատարել՝ պարզելու համար, թե հայ հայտնիներից ով որքան գումարով է պատրաստ նման ծառայություն մատուցել:

Այսպիսով, շնորհավորանքի համար ամենաբարձր գինն առաջարկում է հայտնի բլոգեր Վիլլենան՝ 280.000 դրամ:

երաժիշտ, դերասան Գարիկ Պապոյան՝ 150.000 դրամ,

երգչուհի Նունե Եսայան՝ 100.000 դրամ,

դերասան Հայկ Պետրոսյան՝ 100. 000 դրամ,

Երգահան Ռուբեն Հախվերդյան՝ 60.000 դրամ,

դերասանուհի, ռադիոհաղորդվարուհի Մաշա Մաթեւոսյանը՝ 59.000 դրամ,

դերասանուհի Զառա Սահակյան՝ 50.000 դրամ,

դերասանուհի Լիլի Մորտո՝ 50.000 դրամ,

երգիչ, հաղորդավար Գրիշա Աղախանյան՝ 45.000 դրամ,

երգչուհի Սոնա՝ 30.000 դրամ,

երգչուհի Ջուս՝ 25.000 դրամ,

Իսկ բլոգեր Հարությունն Գեւորգյանն ամենաէժան ծառայություն մատուցողն է, ընդամենը 5000 դրամով նա պատրաստ է շնորհավորել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս