Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով հրավիրված ԱԺ խորհրդի նիստը տապալվեց. քվորում չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ խորհրդի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին պետք է հավաքվեին՝ նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն էր:

Ուշագրավ է, որ  Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին այդ նիստին ներկայություն ապահովելու նպատակով:  Սակայն փաստորեն քվորում ամեն դեպքում ապահովել չի հաջողվել:

Ն.Հ.




Լրահոս