N զորամիավորման զորամասերում հուլիսի 22-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: