Ինչ ճակատագիր կունենա ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ԱԺ խորհրդի նիստը հուլիսի 22-ին կրկին չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Սակայն հետաքրքիր է, որ դրանից մեկ օր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձակուրդից մեկ օրով հետ էր կանչել խորհրդի անդամ ՔՊ-ական պատգամավորներին, որպեսզի գան եւ ներկա լինեն նիստին: Սակայն նրանք այդպես էլ ներկա չեն գտնվել նիստին եւ այդ պատճառով քվորում չի եղել:  Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները թեեւ, ըստ ԱԺ նախագահի կարգադրության, արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց եւ փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցով հրավիրված նիստը չի կայանում: Իսկ ինչ է ասում այս դեպքում ԱԺ կանոնակարգ-օրենքը: Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան: Այդ ժամկետը լրանում է հուլիսի 28-ին: Եվ ահա դրանից հետո մանդատներից զրկելու հարցով հնարավոր կլինի ՍԴ դիմել արդեն պատգամավորների նվազագույնը 1/5-ի համաձայնությամբ։

Ն.Հ.




Լրահոս