ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Սեւան ավտոճանապարհին

 

Ավտոբուսի վարորդը  հնարամիտ քայլի է դիմել. ավտոբուսի ետնապակուն օդորակիչ է տեղադրել ամառային տապը հաղթահարելու համար:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որ դեպքում է մերժվում կենսաթոշակ նշանակելը:

Լիլիթ Մնացականյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

l անձը չունի կենսաթոշակի իրավունք,

l կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

l ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն):

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Սովորողը քննություններին չներկայանալու դեպքում ինչպե՞ս կարող է հետագայում այն վերահանձնել։

Արմինե Մարգարյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ 4-րդ դասարանի? տարեկան 1-3 կամ գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված լինելու կամ գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքերում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, սովորողը հանձնում է վերաքննություն հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:

9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-3 (բանավորի դեպքում) կամ 1-7 (գրավորի դեպքում) միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց առավելագույն թիվը չորսն է, վերաքննություն է հանձնում իր ուսհաստատությունում (բացառությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 3 մայիսի 2012թ. N 388-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եւ ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի» 20-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով սահմանված քննական առարկաների) հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են նշված կարգի 22-24-րդ եւ 33-րդ կետերի պահանջներին համապատասխան։

12-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ հունիս ամսին նախատեսված քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, վերաքննություն է հանձնում իր ուսհաստատությունում հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են նշված կարգի 32-35-րդ կետերի պահանջներին համապատասխան։

ՀՀ կրթության, գիտության,  մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2021-2022 ուումնական տարվա սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում եւ ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:




Լրահոս