ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում հուլիսի 23-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, այլ պաշտոնատար անձինք:
Նշվում է, որ, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը: