
N զորամիավորման զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ հուլիսի 25-ից 26-ն անցկացվել են հրամանատարական հավաքներ:
Հավաքների շրջանակում անցկացված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ամրապնդվել են սպաների ղեկավարման ունակությունները, մարտավարական մասնագիտական գիտելիքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։